Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իսրայելական կոալիցիան դատապարտել է հայկական եկեղեցու դեմ ատելությունը

Իսրայելական կոալիցիան դատապարտել է հայկական եկեղեցու դեմ ատելությունը
13.05.2015 | 17:56

Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հարցերով հրեական կոալիցիան քննադատել է վերջերս Երուսաղեմի հայ հոգևորականության դեմ իրականացված ծայրահեղականության ու ատելության դրսևորումները, հայտնում է asbarez.com-ը։ «Մենք կոչ ենք անում անհապաղ ուշադրություն դարձնել ու համապատասխան միջոցներ ձեռնարկել հայկական եկեղեցու ու դրա անմեղ հավատացյալների դեմ բռնության կրկնվող միջադեպերին վերջ տալու համար: Երուսաղեմում հայկական եկեղեցու վրա թքելը, բղավելն ու գրաֆիտիներ անելն այնպիսի երևույթներ են, որոնք տեղ չունեն Սուրբ հողի հրեական ժողովրդավար պետությունում: Անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումները հակասում են Իսրայելի և հուդայականության հիմնարար արժեքներին»,- նշվում է հայտարարության մեջ: Կոալիցիան պահանջել է, որ ոստիկանությունը ձերբակալի ու պատժի մեղավորներին՝ կանխելու համար նման դեպքերի կրկնությունը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ